Լրահոս

06.02.2012 12:35


Ռուստամյան. «Խախտվում է ԱԺ կանոնակարգը»

Ռուստամյան. «Խախտվում է ԱԺ կանոնակարգը»

ԱԺ–ի նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ընդգծել է, որ արդեն չորրորդ քառօրյան է, ինչ խորհրդարանն արտահերթ կարգով պետք է քննարկեր «ԼՂ–ի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը, սակայն չի քննարկել։ Սա, ըստ Ռուստամյանի, կանոնակարգի խախտում է։

–Ադրբեջանի կողմից նենգափոխման դեմը պետք է առնենք,–պնդել է Ա. Ռուստամյանը՝ ինչին ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ կիսում է Ռուստամյանի մտահոգությունը, սակայն հայտարարությունով չէ, որ այդ գործընթացի դեմը պետք է առնենք. դրա համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ։

–Այդ հայտարարությունը որպես քաղաքական քա՛յլ պետք է կիրառել, բայց պետք է ճիշտ ժամանակին և տեղին անենք։ Իմ կարծիքով՝ հիմա այդպիսի ժամանակը չէ,–նշել է Նիկոյանը։

Այս տեսակետը Ռուստամյանը չի կիսել և ընդգծել.

–Եթե մենք նենգափոխման դեմը չենք առնում, անուղղակիորեն ծառայում ենք այդ նենգափոխման քաղաքականության զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը