Լրահոս

18.07.2009 15:20


Լիլու. «Երևի շատ լավ «պապա» պետք է ունենաս, որ երկիրը քեզ ներկայացնի»

Լիլու. «Երևի շատ լավ «պապա» պետք է ունենաս, որ երկիրը քեզ ներկայացնի»

-Երևի շատ լավ «պապա» պետք է ունենաս, որ կոնկրետ կապված լինի նախարարությունների հետ կամ շատ լուրջ դեմք լինի, որ արդեն երկիրը քեզ ներկայացնի,- «Արմատ» ակումբում ասել է երգչուհի Լիլուն, ով վերջերս է վերադարձել հուլիսի 11-12-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կազմակերպված «Սլավյանսկի բազար» երգի մրցույթ-փառատոնից։

16 երկիր է մասնակցել, որտեղ Հայաստանը ներկայացնող Լիլուն զբաղեցրել է 16-րդ տեղը։ Ամենաբարձր՝ «Գրան պրի» մրցանակն  ստացել է Ռուսաստանի ներկայացուցիչը։

Լիլուն լրագրողներին ասել է, թե մրցույթը բավական անրադար է եղել, և ի սկզբանե հայտնի է եղել, որ մրցույթը քաղաքականացված է, ու հաղթող երկիրը Ռուսաստանն է լինելու.

-Կարծում եմ՝ ինքներդ եք հասկանում, թե տեղ գրավելու համար ինչե՞ր են պետք։ Այսինքն, թիկունքում պետք է բավական մեծ հովանավոր ունենաս՝ երկիրը։ Լուրջ հարցերի հետ է կապված, և չեմ կարծում, որ հզոր ձայն ունենալը հարց կարող էր լուծել։ Երբ որ չես զգում պետության ուժը քո ետևում, շատ վատ է։ Վատ է, երբ որ երգում ես մի դրոշի տակ, որը քոնն է և հասկանում ես, որ դա ուղղակի զուտ քո դրոշն է, քո երկիրն է, և դո՛ւ ես եկել քո երկիրը ներկայացնելու, այլ ոչ թե քո երկիրն է քեզ ուղարկել։

Մրցույթին մասնակցելուց առաջ տվյալ երկիրը ներկայացնող մասնակիցը մշակույթի նախարարությունից պետք է փաստաթուղթ ներկայացնի կազմակերպիչներին, որ ինքը գործող երգչուհի է։ Լիլուն դժգոհել է, որ երբ այդ հարցով դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն, այնտեղ խոչընդոտներ են ստեղծել և ձգձգել.

-Իրենք չէին կասակծում, որ ես երգչուհի եմ։ Ուղղակի, չգիտեմ ո՞ւմ մատն էր այդտեղ խառը, որ ուզում էին ճանապարհները փակել, որ ես չկարողանայի իրենց մասնակցից առաջ անցնել։

Լիլուն նաև ասել է, որ երբ երգիչները տարբեր միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելու համար ֆինանսական օգնության խնդրանքով դիմում են Մշակույթի նախարարություն, այնտեղից մերժում են՝ ասելով, որ այդքան գումար չունեն.

-Չգիտես՝ որտե՞ղ են Մշակույթի նախարարության գումարները, որ չի սատարում երգիչներին կամ դերասաններին, որոնք որ երկիրն են ներկայացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը