Լրահոս

13.05.2023 22:28


Վնասվել է ստորգետնյա գազատար, ժամը 18։50-ից Նոր Նորքի մի քանի շենքերի գազամատակարարումը դադարեցվել է

Վնասվել է ստորգետնյա գազատար, ժամը 18։50-ից Նոր Նորքի մի քանի շենքերի գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով` մայիսի 13-ին ժամը 18։50-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի թիվ 17/19, 21/23, 25/27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Այս խորագրի վերջին նյութերը