Լրահոս

07.02.2023 21:24


Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը փետրվարի 6-ին արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը