Լրահոս

28.10.2021 14:18


Գեղարքունիքում նռնակի պայթյունից վիրավորվել է չորս զինծառայող

Գեղարքունիքում նռնակի պայթյունից վիրավորվել է չորս զինծառայող

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: ՊՆ-ի աղբյուրները «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ վիրավորվել է 4 զինծառայող։ Նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։

Մեր տեղեկություններով, զինծառայողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար փորձում է կապ հաստատել ՀՀ ՊՆ և համայնքապետարան։

Այս խորագրի վերջին նյութերը