Լրահոս

02.08.2021 14:27


Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Դանակահարություն է տեղի ունեցել, նրան դանակի 11 հարված են հասցրել, Արման Անտոնյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Քննիչները մեկնել են հիվանդանոց, առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,-ասաց նա։

Դեպքի առիթով գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը) , 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ)։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ին մոտ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան: Արման Անտոնյանի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը