Լրահոս

02.08.2021 13:20


Հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի տներից մեկում

Օգոստոսի 2-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պազրվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունի գյուղի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 10։23-ին։ Այրվել են մոտ 100 հակ անասնակեր, 6 խմ տախտակ և անասնագոմի ծածկը՝ մասամբ (100 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը