Լրահոս

02.08.2021 10:19


Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու ZIL-ը, վերջինս կողաշրջվել է․ կա զոհ

Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու ZIL-ը, վերջինս կողաշրջվել է․ կա զոհ

Այսօր, օգոստոսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փաստի առթիվ Է հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը