Լրահոս

22.06.2021 19:13


Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Այս խորագրի վերջին նյութերը