Լրահոս

22.06.2021 08:45


Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

Կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ), կրակոցներ են հնչել, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը