Լրահոս

02.06.2020 14:56


Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ․ «Իմ քայլի» պատգամավոր

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ․ «Իմ քայլի» պատգամավոր

Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։

Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները ԲԱՑԱՍԱԿԱՆ են։

Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում և որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը։

Իսկ այսօր արձանագրված 517 նոր ու 19 մահվան դեպքերը պետք է ստիպեն մեզ էլ ավելի կարգապահ լինել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

Դիմակ կրե՛ք, առողջ եղեք։

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը