Քաղաքական

12.03.2020 16:53


Տարածքային ամբողջականություն ասելով՝ Իրանը նկատի չունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում. Ոսկանյան (տեսանյութ)

Տարածքային ամբողջականություն ասելով՝ Իրանը նկատի չունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում. Ոսկանյան (տեսանյութ)

Մեզանում հաճախ անհանգստություն են առաջացնում իրանական կողմի դիրքորոշումներում պարբերաբար հնչող «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերալ հայտարարությունները։ Բայց պետք է հիշել, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի արածքային ամբողջականության մաս, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հետևաբար, երբ Իրանը հայտարարում է Ադրբջանի տարածքային ամբողջականության մասին, դա դեռ չի նշանակում, որ նկատի ունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում։ Բացի այդ՝ Իրանը բազմազգ պետութուն է, որտեղ կան բազմաթիվ անջատողական շարժումներ։ Հետևաբար իրանական իշխանությունները որևէ պարագայում չեն խոսելու ազգերի ինքնոոշման սկզբունքի մասին, քանի որ կարող են բախվել, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի խնդրի հետ, որը ենթադրում է Իրանի որոշակի մասի անջատում և հետագայում Ադրբեջանին միացում»,-ասաց բանախոսը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը