Քաղաքական

09.03.2020 17:09


Դատարանը բավարարեց Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Դատարանը բավարարեց Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քննիչի որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նշենք, որ նրան մեկնելու հնարավորություն տրվեց ՄԻԵԴ որոշումից հետո. 2019 թ. հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ` որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ։

Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին եւ այդ նպատակով տեղափոխվել էր Գերմանիա։

Այս խորագրի վերջին նյութերը