Լրահոս

24.02.2020 15:57


Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իտալիայում կարանտինային գոտում մարդաշատ վայրեր չհաճախել

Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իտալիայում կարանտինային գոտում մարդաշատ վայրեր չհաճախել

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց․

«Տեղեկացնում ենք, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը կազմում է 219 մարդ, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,-նշում են դեսպանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը